Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը հիմքեր չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բելառուսական СТВ հեռուստաալիքին Բորդյուժայի տված հարցազրույցը։
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, ուղղակի չեմ պատկերացնում, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին և ոչ միայն տնտեսապես. չէ՞ որ Ռուսաստանում ապրում են հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն»,- ասել է Բորդյուժան։
Նա նշել է, որ հայկական քաղաքական շրջանակներում կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցությունները ժամանակավոր են և, «ամեն դեպքում, Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքներն անբավարար են Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Հոկտեմբերի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններն անվանել էր Հայաստանի ղեկավարության «ինքնիշխան ընտրություն»։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...