ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը 2022-ի համեմատ 27,1%-ով նվազել են, իսկ ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվն ավելացել է 4352-ով։
«2023-ի 9 ամիսներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 16 021 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 11 669 էր։ 2023-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու 2726 գործ է եղել, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը 3740 էր։ Այսինքն, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու գործերը 27,1%-ով նվազել են»,-բյուջետային քննարկման ժամանակ պարզաբանել է Ֆիդանյանը։