Զբոսաշրջության բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6,5 անգամ՝ 2 մլրդ-ից աճելով մինչև 2024թ. համար նախատեսված 13 մլրդ 188 մլն դրամ, գալիք տարվա բյուջեի հանձնաժողովային քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ոլորտի ֆինանսավորման ցուցանիշների մասին:
Նա տեղեկացրել է, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մոտ 100 մլրդ դրամ է մտնում:
«ՀՀ սահամանային կետերում ուսումնասիրություն ենք իրականացնում: Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե տնում մոտ 44 000 դրամ»,- ավելացրել է Քերոբյանը: