Նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-3-ը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Արցախում նոյեմբերի 1-5-ն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Տեղումներ չեն սպասվում։