ԿԽՄԿ թիմերը Ղարաբաղում պահպանում են կապը բնակիչների սահմանափակ խմբի հետ, ովքեր որոշել են մնալ իրենց տներում, հայտնում է ԿԽՄԿ-ն X-ի իր էջում։
«Մենք շարունակում ենք մարդկանց որոնումները, ովքեր կարող են օգնության կարիք ունենալ»,- ասված է հաղորդագրությունում։
«Լույսերը կարող են վառ լինել, բայց տանը մարդ չկա»,- գրել է կոմիտեն և հայտնել, որ հայերի՝ իրենց տները լքելուց հետո քաղաքներում վերջապես վերականգնվել է։
Ավելի քան 2500 մարդ դիմել է Կարմիր խաչի տարածքային գրասենյակներ՝ խնդրանքով գտնել Արցախում իրենց հարազատներին և նրանց մասին տեղեկատվություն տրամադրել, ասվում է զեկույցում։
Կոմիտեի աշխատակիցներն Արցախի համայնքներից մեկում հայտնաբերել են տարեց կնոջ դի, ով մահացել է բնական մահով։ Կոմիտեն տեղեկացվել է նաև հեռավոր գյուղում մենակ ապրող տարեց տղամարդու մասին, սակայն ԿԽՄԿ-ն չի կարողացել գտնել նրան:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 21-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6...