ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին Ջո Բայդենի վարչակազմին և ամերիկյան լրատվամիջոցներին մեղադրել է արցախյան հակամարտության և ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին անտարբերության մեջ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Եթե դուք Ուկրաինայում լինեիք այս պատճառով (փրկելով կյանքեր), Միացյալ Նահանգները կներգրավվեր 10 այլ հակամարտությունների մեջ հենց հիմա»,- ասել է նա Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Ռամասվամին կոչ է արել խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին պահպանել բոլոր միջազգային հակամարտությունները լուսաբանելու սահմանված չափանիշները և ընտրովի չմոտենալ հարցին:
«Ո՞ւր է Ադրբեջանը, Հայաստանը, ինչու՞ սա խոսակցության մաս չէ: Պարզապես այն պատճառով, որ լրատվամիջոցները որոշել են, որ դա արժանի չէ իրենց ուշադրությանը, դա այն չէ, ինչի մասին խոսում են մարդիկ: Հավանաբար այն պատճառով, որ վտանգված են քրիստոնյաները, եկեք անկեղծ լինենք այս հարցում»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ռամասվամին Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում Ադրբեջանին մեղադրել էր Արցախի հայերի նկատմամբ դաժանությունների մեջ։