Արմավիրի մարզի գյուղերից մեկում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է ահազանգել բնակիչ 57-ամյա Բ. Ֆ.-ն և հայտնել, որ իր տան պատուհանից մուտք են գործել ներս և առևանգել իր անչափահաս դստերը, տեղեկացնում է Shamshyan․com-ը՝
Ահազանգողը հայտնել է նաև, որ իր համագյուղացի 21-ամյա Հ. Թ.-ն ամուսնության նպատակով առևանգել է իր 16-ամյա թոռնուհուն և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ու ոստիկանության Արմավիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և, ըստ ահազանգողի, առևանգողին ու առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: