Արտաշես Մինասյանն Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Նշում են, որ 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսում է 1-4-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում Աշոտ Նադանյանն ունի 4 միավոր: 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը վաստակել է 4.5 միավոր:
Ֆեդերացիան հավելում է, որ առաջնության ավարտին մնացել է 5 խաղափուլ:
Ֆեդերացիան նաև հաղորդել էր, որ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Իտալիայի Մեն կղզում անցկացվում է 2023 թվականի ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 8 շախմատիստով: