Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ֆինանսների նախարարությունը։
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։