ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանից գազ գնելու պայմանները՝ այն անվանելով «հնարավոր ամենահեռավոր տարբերակներից մեկը»։
«Այս պահին նման տարբերակ չի քննարկվում, բայց եթե հարկ լինի, մենք կարող ենք նաև այդ տարբերակը քննարկել․ այսինքն, եթե մեր գազն ընդհանրապես անջատեն կամ այնքան թանկացնեն, որ մեր հասարակության համար այդ բեռն անասելի բարձր լինի, մենք պետք է դիվերսիֆիկացման ուղիներ և այլ աղբյուրներ գտնենք։ Այդ ժամանակ մեզ համար տարբերություն չի լինելու, թե որ երկրից ենք գազը գնում․ ով գազ կտա ու ավելի էժան կտա, իրենից էլ գնելու ենք»,- նշել է Թունյանը՝ ընդգծելով, որ սա հնարավոր ամենահեռավոր տարբերակներից մեկն է։
Հոկտեմբերի 27-ին ՏԿԵ փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը, քաղաքական խնդիրների բացակայության դեպքում, պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից։
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.66 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.06 դրամով, տեղեկանում...