Բրազիլայում կինը ծննդատնից գողացել է նորածին երեխային, երբ մայրը քնած է եղել, հայտնում է The Mirror-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, 19-ամյա կինը բերման է ենթարկվել 6 ժամ անց՝ ծննդատնից երեխային առևանգելու համար։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա պատշգամբից է մտել ծննդատուն։
Առևանգողին գտել են իր բնակարանում, որտեղ նա եղել է հինգ տարեկան դստեր ու գողացած երեխայի հետ։ Հարցաքննության ժամանակ նա պնդել է, որ նորածին երեխան իրենն է։
Նորածին տղային վերադարձրել են ծնողներին, նա չի տուժել, առևանգողի դեմ քրեական գործ է հարուցվել։
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...