Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը որոշել է պահպանել Արցախի թեմը, հայտնում է Արցախի թեմի տեղեկատվական կենտրոնը:
Հաղորդում են, որ քառօրյա ժողովի քննարկման թեման պետության առջև ծառացած հետպատերազմյան մարտահրավերներն էին և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, նաև եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցերը:
Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ կորցնելով Արցախի ինքնությունը՝ կկորցնենք վերադարձի ցանկությունը. «Արցախի թեմի լուծարում տեղի չի ունենա, ինչպես, ցավոք, լուծարվում է Արցախի պետականությունը: Սա նշանակում է, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք»: