Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 157-ի, հայտնում է Euronews-ը
Երկրաժարժը գրանցվել է երեկ՝ նոյեմբերի 4-ին, Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք, իսկ երկրաշարժի ուժգնությունը տարբեր գնահատականներով կազմել է 5.6-6.4 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:
Իշխանությունները ակնկալում են, որ զոհերի թիվը կարող է դեռ աճել, քանի որ լեռնային շրջանների հետ կապը խախտվել է: