Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաաթվա՝ նոյեմբերի 5-12-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Պետք է ուշադրություն դարձնել ձեր մասնագիտական պարտականություններին: Օրիգինալ լուծումների որոնումը չի բերի ակնկալվող հաջողությունը։ Ուրբաթ օրը չեն բացառվում հիասթափությունները անձնական կյանքում։
Ցուլ
Շաբաթվա սկզբին կարող են խնդիրներ ծագել, որոնք կհաջողվի հարթել միայն անձնական կապերի, հավատարիմ և նվիրված ընկերների օգնությամբ։
Երկվորյակ
Այս շաբաթ ձեզ սպասվում է հաջողություն և ցանկությունների իրականացում։
Խեցգետին
Այս շաբաթ ստիպված կլինեք օգտվել պահուստներից։ Դուք ստիպված կլինեք շատ ակտիվ աշխատել, բայց հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեր ստեղծագործական գաղափարները:
Առյուծ
Փորձեք հնարավորինս քիչ պատմել ձեր մասին, հատկապես պատահական մարդկանց։ Լավ կլինի ձեզ ավելի զուսպ պահեք, ուշադիր լսեք շրջապատին, բաց մի թողեք հետաքրքիր հայտարարությունները։
Կույս
Այս շաբաթ իմաստ ունի մտածել եկամտի ավելացման մասին, մտածեք նոր աշխատանքի մասին: Շատ հարցերում դուք կարող եք անգնահատելի օգնություն ստանալ ընկերներից, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներից։
Կշեռք
Շաբաթվա սկզբին հնարավոր են հաջող բանակցություններ, որոնք ձեզ ավելի բարձր ֆինանսական մակարդակի վրա կդնեն։ Ուրբաթ օրը անհրաժեշտ է պահպանել մտքի սթափությունը և զսպել հուզական ազդակը։
Կարիճ
Այս շաբաթը բարենպաստ է աշխատանքի և անձնական կյանքի համար։ Լավ ժամանակ է կարևոր կապեր հաստատելու համար:
Աղեղնավոր
Այս շաբաթ արժե զբաղվել գործընկերների հետ ավելի սերտ կապեր հաստատելով։ Շաբաթվա առաջին կեսին ապավինեք միայն ինքներդ ձեզ, քանի որ մյուսները կարող են սխալվել կամ հուսախաբ անել։
Այծեղջյուր
Ձեր երևակայություններն ու գաղափարները կարող են ձեզ բավականին հեռու տանել: Հանգստյան օրերին սիրելիներին ուրախացրեք համատեղ ուղևորությամբ։
Ջրհոս
Այս շաբաթ, ցանկության դեպքում, կարող եք սկսել ձեր զարգացման հաջորդ փուլը։ Մի անհանգստացեք, բախտը հենց հիմա ձեր կողքին է:
Ձկներ
Դուք կարող եք հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, եթե ջանք գործադրեք: Եթե նախատեսում եք փոխել աշխատանքը, ապա իրականացրեք ձեր ծրագրերը, հատկապես, եթե ունեք հետաքրքիր առաջարկներ: