Վերջին շրջանում ֆեյսբուքի հայ օգտատերը և տարբեր հայկական հարթակներ արգելափակվում են Հայաստանի և Արցախի Ազգայի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան կամ լուսանկարի կրառման պարագայում։
Ֆեյսբուքը պնդում է, որ Մոնթե Մելքոնյանն «ահաբեկչական կազմակերպություն» համարվող «ԱՍԱԼԱ»-ի անդամ է, սակայն «ԱՍԱԼԱ»-ի այլ անդամների նկատմամբ նման խիստ պատժամիջոցներ չեն կիրառվում։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով՝ ինչ-որ մեկը լոբբինգ է արել այդ գործի համար, և դա է պատճառը, որ Ֆեյսբուքում Մոնթեի ցանկացած հիշատակում խնդիրներ է առաջացնում։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե որքանո՞վ են ծանոթ վերոնշյալ խնդրին և ի՞նչ են կարծում ՀՀ իշխանությունները և մասնագիտացված կազմակերպությունները պե՞տք է աշխատեն ֆեյսբուքի ղեկավարության հետ նման խնդիրների կարգավորման շուրջ։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ սա բավականին լուրջ խնդիր է․ «Կառավարությունը և IT ոլորտի աշխատակիցները պետք է համախմբվեն խնդրի շուրջ և կարողանան բարձրաձայնել և հասցնել այն ֆեյսբուքյան ղեկավարությանը»,- ասաց նա։
Հարցմանը մասնակցած մի երիտասարդի համոզմամբ՝ Մոնթե Մելքոնյանը լինելով մեր ազգի պարծանքը, մեր հերոսներից մեկը, պետք է ունենա սոցցանցերով տարածման և հանրայնացման հնարավարություն։
«Ես ունեմ արտասահմանյան շատ ընկերներ, նրանք ինձ հետևում են իմ էջին և ես պարտավոր եմ ցույց տալ նրանց, թե ես ինչ հերոսներ ունեմ, իմ ազգը ինչ հերոսներ է ծնել»,- նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծիք հայտնեց, որ ՀՀ ղեկավարությունը ոչնչի ընդունակ չէ և այս խնդիրն էլ չի կարող լուծել։
«Ինձ չի թվում, որ մեր ղեկավարությունը կարող է ինչ-որ բան անել, իրենք ոչնչի ընդունակ չեն։ Կողմ եմ, օկ, բայց չգիտեմ ոնց կլուծեն այս խնդիրը։ Խնդրին ծանոթ ենք և մենք այլ տարբեակներ ենք օգտագործում, որ չբլոկվենք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։