ԼՂ բնակչությանը ՀՀ-ի կողմից տրամադրված կապույտ անձնագրերը քաղաքացիության հավաստման փաստաթուղթ չեն համարվում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա հստակեցրել է, որ արցախցիներին կապույտ անձնագրերը որպես ճամփորդական փաստաթուղթ են տրամադրվել։
«Այդ կապույտ անձնագրերը կարող են կիրառվել միայն որպես անձը հաստատող փատաթուղթ, դրանք ճամփորդական անձնագրեր են համարվում»,-նշել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։
Վերջինս հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ են ստանում։ Ղազարյանը նշեց, որ այս պահին չի կարող հստակ ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Ղազարյանը հայտնել է նաև, որ այս փուլում մեխանիզմներ են մշակում, որեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների հետ կապված ընթացակարգն առավելագույնս արագ իրականացվի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։