Կխնդրեի փոխվարչապետին ու սոցապ նախարարին իրենց տանն ինձ գրանցել, այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է պահեստազորի փոխգնդապետ Արա Քամալյանը։
Նրա խոսքով՝ պահանջ է դրված, որ պետք է գրանցվել ինչ-որ հասցեում, փնտրտուքի մեջ է, քանի որ ոչ ոք չի գրանցում իր հասցեում։
«Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապնախարարին, որոնք հայտարարում են, որոշումներ են կայացնում, որպես հայ մարդ, որպես բազմազավակ ընտանիքի հայր՝ 5 երեխա ունեմ, ինձ գրանցել իրենց տանը։ Ոչ նպաստ են տալիս, ոչ թոշակ։ Եթե իրոք սրտացավ են, եթե ես իրենց եղբայրն եմ, ժամանակին 25 տարի պահպանել եմ հայրենիքի սահմանները, թող գրանցեն, դառնամ ՀՀ քաղաքացի, ոչ թե մտածեմ Իսպանիա կամ Ֆրանսիա գնալու մասին»,- ասում է Քամալյանը։
Նա հավելել է, որ կինը ՌԴ քաղաքացիություն ունի, և դա նույնպես խնդիր է, քանի որ երբ հրետանին փլուզել է իրենց տունը, կնոջը նպաստ չեն տվել։
«Այդ նպաստները, որ տալիս են 5-6 ամսով, բա դրանից հետո ի՞նչ պիտի անեմ։ Գնացել եմ աշխատանքի համար տարբեր տեղեր, ասում են՝ լավ է, լավ է, ռեզյումեն կարդում են, նույնպես ասում են լավ է ու վերջ։ Միայն գովում են, ասում են՝ ապրես»,- նշում է Քամալյանը։
Նրա խոսքով՝ պատրաստ է կրկին գնալ առաջնագիծ, բայց գոնե նպաստները տան, որ կարողանան ապրել։ Քամալյանը նշել է նաև, որ մարդկանց՝ այստեղ հավաքվելու իմաստն այն է, որ վտանգ են զգում վաղվա համար, քանի ոչ չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ուժեղացված ծառայության ընթացքում ձերբակալվել է 22 անձ․ ՆԳՆ
Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ են տեղափոխել 22 քաղաքացու, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...