Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում հայտնաբերված խախտումների վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին հարուցված քրեական գործով որևէ առաջընթաց դեռևս չկա, գրում է «Հետք»-ը։
Նշվում է, որ հանքավայրը շահագործող, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն այդ ընթացքում կարողացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտն ու դրանից բխող որոշումները դատարանում անվավեր ճանաչել: Նշանակված փորձաքննությունը 3 տարի է` չի ավարտվել
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումների վերաբերյալ ՇՄՆ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը նյութեր էր ուղարկել դատախազություն` հիմնվելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տրամադրված տեղեկությունների վրա:
Մասնավորապես, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները (հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը) կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։