Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, զոհվել է 71 ծառայող, իսկ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի։ Ոստիկանության զորքերի ևս 4 ծառայողներ զոհվել էին Քարինտակի մատույցներում՝ նոյեմբերի 5-ին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։