Իրաքի Իսլամական դիմադրությունը, որը ներառում է շիա զինված խմբավորումներ, ստանձնել է Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրում ամերիկյան բազայի հրթիռակոծման պատասխանատվությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնիկո հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է, երեք պայթյուն է լսվել։
«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռներով հարձակվել են Դեյր էզ Զորի հյուսիսում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան օկուպանտների բազայի վրա»,- ասվում էր կազմավորումների հայտարարության մեջ։
ԱՄՆ զինուժը Սիրիայում ունի 24 ռազմակայան և ռազմական կետ։ Սիրիայում ամերիկյան բազաները վերջին շաբաթներին ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների: