Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին հատկացնելու են 555 մլրդ դրամ, որը 7%-ով ավելի է նախորդ տարվանից:
Նա ընդգծել է, որ պաշտպանության ոլորտի ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազեն 5,3%:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել էր, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտում պետական բյուջեի ծախսերը 2018թ․ համեմատությամբ կավելանան 125 տոկոսով։ «2024թ․ պաշտպանության բյուջեի միայն ավելացող մասը 309 մլրդ դրամ է, իսկ 2018թ․ նախատեսված ամբողջ տարվա բյուջեն եղել է 247,9 մլրդ դրամ»,- նշել էր վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում