Ադրբեջան-Իրան սահմանային գոտում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որն զգացել են նաև ՀՀ 2 մարզերի 6 քաղաքներում, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին)։ Տեղեկացնում են, որ այն եղել է Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք ընկած հատվածում։ Օջախի խորությունը 10 կմ է։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։