Իշխող խմբակցությունից հայտարարել են, որ Հայաստանի բյուջեի հաշվին Արցախի պետական համակարգի ֆինանսավորումը ռիսկեր է պարունակում և կարող է Ադրբեջանի կողմից սադրանքների առիթ հանդիսանալ:
«Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան ու դրանց պահպանման համար գումար չենք կարող հատկացնել: Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և խաղաղության գործընթացը տորպեդահարել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ բյուջեով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ծախսեր նախատեսված չեն:
Մանրամասները՝ տեսանյութում