Կառավարությունը հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀՀ-ում կենսաթոշակ և նպաստ տալու նախագծին:
«Նախագծով առաջարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացնել սոցիալական աջակցության միջոցառում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50 հազար դրամի չափով՝ լայն սպառողական ծախսերը հոգալու նպատակով»,- կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով․ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Նախարարն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ընտանիքի, այլ այն անձանց մասին է, ովքեր ունեն այդ դրամական միջոցները:
Մկրտչյանը հավելել է, որ ծրագրից կօգտվեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք:
Մանրամասները՝ տեսանյութում։