ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը։
ՀՀ կառավարության կայքում հրապարակված նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանը հյուրընկալելու է կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։
«Նիստի ընթացքում՝ երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն կընձեռնվի քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։ Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։ Նախատեսվում է անցկացնել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների և ՀՀ ԱԺ համապատասխան բարեկամական խմբերի միջև»,-տեղեկանում ենք կառավարությունից։
Նշվում է, որ հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է հյուրընկալել աշնանային նիստը Երևանում։ Հայտնում են, որ 2023թ․-ի փետրվարին Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կայացած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ պարզ է դարձել, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։