Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանին ձերբակալել են, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
2022-ի հունիսին ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Պարզվել էր, 2022-ի հունիսին Գորիս քաղաքում Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն է կատարել։
Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (օպօրինի կերպով հրազեն իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը, պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով։ Քրեական հետապնդում էր հարուցել նաև 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը՝ խուլիգանական դրդումներով) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ զենքի կամ հարմարեցված առարկայի միջոցով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)։