Երևանում այսօր մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությանը հայ մարզիկները մեդալներ են նվաճել, տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռումինացի մրցակցին, եզրափակչում շարունակել էր պայքարը՝ սփոփիչում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։ Մեր մարզիկը բրոնզե մեդալը վիճարկել էր բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել 4:0 հաշվով։
Հայաստանը ներկայացնող Սարգիս Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր բուլղարացի մրցակցին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսի նկատմամբ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։ Վարդանյանը բրոնզե մեդալ է նվաճել։
98 կգ քաշային Արման Ավանեսյանը մեկնարկում հաղթել էր Նատալևիչին (ՖԻԱՍ 2), կիսաեզրափակչում պարտվել Ջավաթխանովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր: