Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է դառնալ ֆրանսիական «Մարսելի» գլխավոր տնօրենը, հայտնում է French Fooball Weekly-ն։
Ֆրանսիացի մասնագետը Մադրիդի «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականներին, ինչպես նաև 2019-2021 թվականներին։ Այդ ընթացքում նա երկու անգամ գլխավորել է թիմը դեպի լիգայի չեմպիոնական տիտղոսը, երկու անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, թիմի հետ երկու անգամ դարձել է ակումբային առաջնության հաղթող և երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
Զիդանը 2002 թվականին «Ռեալի» կազմում հաղթել է նաև Չեմպիոնների լիգան։
Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Մարսելը» 13 միավորով 9-րդ տեղում է։ Հաջորդ տուրում կխաղա «Լենսի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին։