Պայթյունը տեղի է ունեցել Իտալիայի Սան Լորենցո Նուովո քաղաքի ապաստան հայցողների ընդունելության կենտրոնում, գրում է RAI News-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ առնվազն 30 մարդ վիրավորվել է, որոնցից 12-ը, այդ թվում՝ երեխաներ, ծանր վիճակում են։ Պայթյունի պատճառները դեռ չեն հաղորդվում։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները պարզելու համար։