Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը այցելել է Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, հայտնում է կոմիտեն Ֆեյսբուքի իր էջում։
«Սյունիքի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղերում մելիորացրել ենք 110 հեկտար նախկինում չմշակվող հողատարածք՝ դարձնելով այն վարելահող։ Նաև տրամադրել ենք մոտ 33 տոննա ցորենի սերմացու։ Ծրագրից օգտվել են ընդհանուր առմամբ 109 գյուղտնտեսություններ»,- ասված է ԿԽՄԿ հաղորդագրությունում։
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երեք համայնքներում ԿԽՄԿ-ն ևս տրամադրել է ցորենի սերմացու։ Սոթքում 184 տնային տնտեսություն ստացել է 165,5 տոննա սերմացու, Կութ համայնքում 27 տնային տնտեսություն ՝ 6,75 տոննա սերմացու, իսկ Տրետուք համայնքում 40 տնային տնտեսություն ՝ 9,2 տոննա սերմացու։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 21-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6...