Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, հայտնում են Թիմ Տելեկոմ Արմենիայից։
Ընկերությունից հայտնում են, որ տեխնիկական թիմը միջազգային իր գործընկերների հետ իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: