Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 14-ին և 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:
Նոյեմբերի 12-13-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ը հնարավոր է կարճատև անձրև։
Արցախում առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին սպասվում է +9-ից +21 տաքություն, գիշերը՝ -1-ից +3։