Ադրբեջանի զինված ուժերի ծառայողն ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իրեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ավագ լեյտենանտ Բենդալիև Էլսուն հրազենային վնասվածքից մահացել է։
Փաստը հաստատել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։ Հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայող է ինքնահրկիզվել։ Նա Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակից Նիզամադդին Իբադովն էր։