Արցախում պղծվում է համաշխարհային մշակութային ժառանգություն, գնացեք և այն, ինչ հնարավոր է վերցնել Ձեր հովանու ներքո, փորձեք փրկել, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին կոչ է արել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Նա «անհեթեթ կրուտիտ» է որակել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ներկայացուցիչների այն արդարացումները, որ չեն կարող մտնել Արցախի տարածք, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալիս։
«Որտեղ ցանկացել, մտել եք՝ չսպասելով թույլտվության։ Ե՞րբ եք ուզում գնալ։ Թե՞ ուզում եք ՄԱԿ-ի ներկայացուցիչների նման, Արցախից վերջին հայի դուրս գալուց հետո սպիտակ դրոշներով մտնել Արցախ և ասել՝ մենք այստեղ խոշտանգման դեպքեր չենք տեսել»,- ընդգծել է Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում