ԵՄ հետ հարաբերություններում անվտանգային բաղադրիչը բազմաշերտ է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ որևէ երկրի անվտանգության բաղադրիչները մի քանիսն են, որոնցից Հայաստանի դեպքում նաև ԵՄ դիտորդական առաքելությունն է, բայց այն միակ բաղադրիչը չէ:
Անդրադառնալով ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու մասին հարցին, պատգամավորը նշել է, որ մինչև այս շաբաթվա վերջ նման նախաձեռնություն չկա: «Մեկ տարի հետո չեմ կարող ասել: Ապագայում միգուցե և ծրագրի»,- եզրափակել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում