Բրիտանական GQ ամսագրի «Տարվա մարդ»-ը համարի հերոսուհին է դարձել ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, հայտնում է The Symbol պարբերակաը։
«Քիմ Քարդաշյանը և մի տուփ Cheetos-ը բրիտանական GQ-ի ավանդական շապիկին, որը նվիրված է «տարվա մարդկանց»՝ ըստ ամսագրի։ Ամսագրում հարցազրույց է, որտեղ Քիմը խոսում է տղամարդկանց «Skims» շարքի մեկնարկի մասին, ինչպես նաև հիշում է իր հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին»,- նշված է պարբերականում։
GQ ամսագրի «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու մասին X-ի իր միկրոբլոգում գրել էր նաև ինքը՝ Քիմ Քարդաշյանը։