Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից Եվրամիություն գազի ներկրման ծավալն աճել է 4,3%-ով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում ավելով Եվրամիության վիճակագրական գրասենյակը (Եվրոստատ):
Նշում են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից գազի ներկրումն ավելացրել են Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվող գազի արժեքը կազմում է 4,568 մլրդ եվրո:
2022 թվականին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խմ, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խմ (+39%)։
Նոյեմբերի սկզբներին ֆրանսիական Valeurs ամսագիրը գրել է, որ ԵՄ-ն ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները Ադրբեջանից գազի գնման միջոցով։ The Guardian-ն էլ գրել էր, որ բրիտանական British Petroleum (BP) նավթագազային ընկերության` Ադրբեջանում հանածո վառելիքին առնչվող նախագծերն օգնել են ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան և տեղի հայերի էթնիկ զտումները: