Ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է քաղցկեղի ռիսկերը, գրում է Doctorpiter.ru-ն՝ հղում անելով ուռուցքաբան-քիմիաթերապևտ Վլադիսլավ Եվսեևին։
Ուռուցքաբանի խոսքով՝ սպորտը կարող է պաշտպանել քաղցկեղի 7 տեսակներից։ Ըստ նրա, սպորտը, ընդհանուր առմամբ, բավականին օգտակար է առողջության համար և այն կարող է դառնալ քաղցկեղի կանխարգելման գերազանց միջոց։
Ինչպես նշում է փորձագետը, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք հաստատում են, որ սպորտն իսկապես կարող է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկերը:
«Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը տարբեր դեր է խաղում տարբեր ուռուցքային հիվանդությունների դեպքում։ Այսինքն՝ դրանք օգտակար չեն որոշ ուռուցքների կանխարգելման համար։ Բայց սպորտն օգնում է կանխել կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի, կերակրափողի, ստամոքսի, երիկամների, միզապարկի և թոքերի քաղցկեղը»,-բացատրել է բժիշկը:
Նրա խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը խթանում է իմունային համակարգի գործառույթը, սպորտն օգնում է պայքարել մարմնի ավելորդ քաշի դեմ, որն ինքնին քաղցկեղի ռիսկի գործոն է։