Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ իշխանություններին մեղադրել է վառելիքի գների կարգավորման մեխանիզմ չունենալու մեջ:
«Վերջին ամիսներին սրընթաց կերպով աճում են դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի գները, դրանք գրեթե կրկնապատկվել են: Մի փուլով հեղուկ գազի գինը դարձավ 170 դրամ, վերջին մի քանի օրում արդեն 220 դրամի շեմը հատել է: Նույնը նաև բենզինի ոլորտին է վերաբերում: ՌԴ-ում Բելառուսում, Ղազախսատանում գներըը կրկնակի, եռակի էժան են, նավթի շուկայում գինը նվազում է»,- ընդգծել է պատգամավորը՝ շեշտելով, որ վառելիքի գնի աճի օբյեկտիվ պատճառներ չկան:
Նա գնաճը բացատրել է իշխանությունների ոչ պատշաճ վերահսկողությամբ, երբ շղթայական ռեակցիայով գների թանկացում է տեղի ունենում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ի պատասխան նշել է, որ տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում ու վերահսկողություն կա ոլորտում: Նա գնային տատանումները բացատրել է տրանսպորտային, լոգիստիկ խնդիրներով:
Մանրամասները՝ տեսանյութում