ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին։
Կոնգրեսի լսումների ժամանակ՝ Հայաստանում հակառուսական պատժամիջոցների հնարավոր շրջանցման մասին հարցրին նա պատասխանել է, որ երկրի կառավարությունը ձեռնարկել է «հետաքրքիր բարեփոխումներ», որոնք թույլ են տալիս վերահսկել Ռուսաստանի հետ առևտուրը:
«Նրանք կարող են գրեթե իրական ժամանակում տեսնել, թե որ ընկերություններն են ներգրավված պատժամիջոցների դեմ առևտրի մեջ, այնուհետև քայլեր ձեռնարկել այդ առևտուրը դադարեցնելու համար»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ 2020 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի արդյունքում ռուսական զորքերը փաստացիորեն վերահսկում են Հայաստանի երկու առանցքային սահմանային անցակետերը։
«Կառավարությունը վերահսկողություն չունի այդ կետերով անցնող ապրանքների նկատմամբ։ Մենք պետք է ավելի կայուն ճանապարհ գտնենք, որպեսզի Հայաստանն ինքն իրեն կառավարի և ապահովի ռուս խաղաղապահների հեռանալը հինգ տարի հետո»,- ասել է դիվանագետը։
Օ՛Բրայենը նաև նշել է, որ «եթե երկրներն այլընտրանք ունենան, ապա ռուս խաղաղապահները դեր չեն ունենա»՝ նշելով, որ խաղաղապահներն «արդեն ձախողվել են»։