Քոչարյանը սպասում է 44-օրյա պետրազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալու մասին Արցախի նախագահի պատասխանին: Տեղեկությունն ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Սպասում եմ Շահրամանյանի արձագանքին. իրեն ուղղված գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ասի կոնկրետ որ օրն է իրեն հարմար, որ մինչև դեկտեմբեր ամիսը գա հանձնաժողով»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ թեև ԶԼՄ-ները գրել են, որ Շահրամասնյանն այն ժամանակ չի զբաղեցրել որևէ ռազմաքաղաքական պաշտոն, սակայն մոռանում են, որ մինչև 2020 թվականի մայիս նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր:
Պատգամավորն ասաց, որ կապ է հաստատել նաև Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ:
«Առավոտյան խոսել եմ նաև Ջալալ Հարությունյանի հետ, իրավական փոքր խնդիր կա»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: