ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 16-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով՝ կազմելով 402.72 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 436.75 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.57 դրամ՝ նվազելով 2.59 դրամով։