Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Միջազգային արևային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
«Համաձայնագիրն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչից հետո ստորագրված բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Համաձայնագիրն այնուհետև կանցնի վավերացման ներքին ընթացակարգերով և ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից ավանդապահ երկրին վավերացման գործիքի հանձնմանը հաջորդող երեսուներորդ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Միջազգային արևային դաշինքին Հայաստանի միանալը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմել է 387,24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,15 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...