Ֆրանսիան ողջունել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։
«Այսպիսով՝ Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը: Ֆրանսիան ուրախ է ողջունել նրան 2024 թվականի փետրվարի 1-ից մասնակից պետությունների շարքում և ողջունում է անպատժելիության դեմ պայքարն ուժեղացնելու այս կարևոր քայլը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։...