ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե քրեական ո՞ր գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել։
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ասլանյանը մեղադրվում է հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար, նա 5 ամիս է՝ կալանքի տակ է և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: