Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցած պայթյունից տուժածների մասին, տեղեկանում ենք ԱՆ Facebook-յան էջից։
«Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք»,- հայտնել են ԱՆ-ից։
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նա հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։ Պատճառների մասին պաշտոնական ինֆորմացիա դեռ չկա։