Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում հայ պատանիները առաջատարների թվում են, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր: Այս տարիքային խմբում Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանն ունեն 2 միավոր: Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը նույնպես հաղթել է բոլոր խաղերում: Այս տարիքային խմբում Էրիկ Գասպարյանն ունի 2,5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 2, մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը ունի 1, մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2, մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը և Անահիտ Մկրտչյանը ունեն 2 միավորներ։