Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Առաջիկա 4 օրերին Արցախում ցերեկային ժամերին սպասվում է +2-ից +18 աստիճան տաքություն, գիշերային ժամերին՝ -1-ից +6 աստիճան։
Ավելի ուշ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Նշել են, որ արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում ՀՀ, ինչի հետևանքով Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: