Ադրբեջանում կալավանորել են Աղավնոյի մոտ ապօրինի գերեվարված Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի իշխանությունները նրան առաջադրել են հինգ կեղծ մեղադրանքներ՝ այդ թվում «խոշտանգումների կիրառում», «զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»։
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր Ադրբեջանի կողմից Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։