ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը համոզմունք է հայտնել, որ Ջերմուկի ճանապարահներն անվտանգ են, դրանց ուղղությամբ չեն կրակում։
Նա վտանգավոր է որակել սեպտեմբերյան դեպքերից հետո Ջերմուկի ուղղությամբ կրակելու մասին հայտարարությունները։
«Այս պահի դրությամբ Ջերմուկում շատ հյուրանոցներ կան, որոնք ամանորին տեղեր չունեն։ Վստահեցնում եմ՝ ճանապարհներին չեն կրակում, ներքին անվտանգությունը Հայաստանում շատ բարձր մակարդակով է ապահովված, այդ մասին մատնանշում են նաև միջազգային շատ կառույցներ»,- ընդգծել է նա։
Առուշանյանի կարծիքով՝ խաղաղության պարագայում կունենանք նաև անվտանգություն և բաց սահմաններ։ Ըստ նրա՝ անվտանգ Ջերմուկ կունենանք, երբ խաղաղության պայմանագիր ու հստակեցված սահմաններ լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։